Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat-armenia
A A
Սպորտ

Յուսուֆ Օտուբանջոն 10-րդ հաղթանակը բերեց «Արարատ-Արմենիային»․ ՀՀ Պրեմիեր լիգա

VBET Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի հերթական խաղում մրցաշարի առաջատար «Արարատ-Արմենիան» հյուրընկալվելիս հաղթեց առաջնության ետնապահ ԲԿՄԱ-ին։

Առաջին խաղակեսում թիմերը մեկական գոլ փոխանակեցին։ Ընդմիջումից հետո բանակային ֆուտբոլիստներն առաջին անգամ առաջ անցան հաշվի մեջ, սակայն նրանք չկարողացան պահպանել այն և ի վերջո պարտություն կրեցին։ «Արարատ-Արմենիային» թվով 10-րդ հաղթանակը բերեց նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն, որն դուբլի հեղինակ դարձավ խաղավերջում՝ 3։2։

Այս հաղթանակից հետո մրցաշարի առաջատարը վաստակեց 31 միավոր և պահպանեց 9 միավորի տարբերությունը 2-րդ տեղից։ ԲԿՄԱ-ն, հակառակը, կրեց 10-րդ պարտությունը և վաստակած 3 միավորով շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը։