Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+barsegyan 27.10.
A A
Սպորտ

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը որակազրկվել է մեկ ամսով

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը մեկ ամսով որակազրկվել է Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից։

Ինչպես տեղեկացնում են տեղի լրատվամիջոցները, հայ ֆուտբոլիստը Ղազախստանի առաջնության «Կայրաթ» - «Աստանա» խաղից հետո անվայել ժեստ է ցույց տվել մրցակցի երկրպագուներին։

Նույն խաղի համար «Աստանայի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տիխոնովն որակազրկվել է 2 տարով, քանի որ հանդիպման ժամանակ թիմին դուրս էր հանել խաղադաշտից՝ ի նշան բողոքի։

«Աստանան» այդ խաղում պարտվել է 0։1 հաշվով և նահանջել 2-րդ տեղ։ Մայրաքաղաքային ակումբը վերջին տուրից առաջ արդեն 2 միավորով ետ է մնում «Տոբոլից»։ 

«Կայրաթը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը, 50 միավորով զբաղեցրել է 3-րդ տեղը։