Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հայ ազգի վերելքը պիտի լիներ Կարեն Դեմիրճյան- Վազգեն Սարգսյան դաշինքով, իսկ նրանց գլխատեցին․ հիշատակի տուրք (տեսանյութ)

Կոմիտասի անվան պանթեոնում խնկարկվեց   22 տարի առաջ Աժ-ի նիստերի դահլիճում ահաբեկիչների կողմից սպանված պետական, քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանի հիշատակը։

Քաղաքական ականավոր  գործչի տապանաքարին ծաղիկներ խոնարհեցին նրա ընտանիքի անդամներն ու հարազատները, քաղաքական եւ  հասարական գործիչներ։

Ներկաները նշում էին, որ տարիները չեն  մեղմել   այն ահռելի վնասը, որ ահաբեկչության հետևանքով կրեցին մեր պետությունն ու պետականաշինությունը։ 

Գործչի որդին՝ Ստեփան Դեմիրճյանը ևս  կարծում է, որ կատարվածի հետևանքները մինչ օրս են զգալի։ 

Հայաստանն իրապես կարող էր որակապես այլ երկիր դառնալ,- ասում է «Հանուն  հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանն ու հավելում՝ այն, ինչ տեղի ունեցավ, վերլուծելու և անհրաժեշտ եզրահանգումներ անելու առիթ է տալիս  կատարվածի պատճառների, ներքին և արտաքին դերակատարների մասին․

Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանը շեշտում է՝ այսօրվա իրավիճակը  եւս 22 տարի առաջվա հետևանք էր

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ցավով է արձանագրում, որ  2018թ իշխանափոխությունից կարող էինք  ունենալ պինդ և օրինական երկիր, բայց, ցավոք․ արդարադատության համակարգն իրեն չարդարացրեց։

Ինչ վերաբերում է  27-ի զոհերից Յուրի Բախշյանի կնոջ՝ Անահիտ Բախշյանի դիմումի հիմքով վերաբացված  գործին, Լևոն Զուրաբյանը հույսեր չի տածում

Մանրամասները՝  տեսանյութում