Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Բանակցություններ են ընթանում, որպեսզի Դադիվանքը բացվի հայ ուխտավորների առաջ (տեսանյութ)

 Մայիսից Դադիվանքը փակ է մնում հայ ուխտավորների առաջ։ Ադրբեջանցիները տարբեր պատճառաբանություններով արգելել են հայ ուխտավորների մուտքը վանական համալիր, որը մնացել է ադրբեջանական վերահսկողության տակ։  Վեց հայ հոգեւորականներ մնում են այնտեղ․ նրանց անվտանգությունը հսկում են ռուս խաղաղապահները։  Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ  Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը հայտնեց, որ բանակցություններ են ընթանում, որպեսզի Դադիվանքը բացվի հայ ուխտավորների առջեւ։ 

Մանրամասները՝ տեսանյութում, որտեղ Արցախի թեմի առաջնորդը պատմում է՝ ադրբեջանցիները ինչ պատճառաբանություններով  արգելեցին հայ ուխտավորների մուտքը Դադիվանք, ընդհուպ հայտարարելով, թե իրենք էլ ուզում են այցելել Արցախի Աղդաբան  գյուղ՝ ինչ-որ գուսանի սրբավայր։