Բացել լրահոսը Փակել լրահոսը
վազքի նախապատրազտվելիս
A A
Պաշտոնական Հասարակություն

Էջմիածնից Երևան ճանապարհը միակողմանի փակ է լինելու

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է՝

ՀՀ վարչապետի գավաթ՝ սիրողական մրցավազքի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով հոկտեմբերի 30-ին, ժամը 11-ից ժամը 16.30-ն, երկկողմանի փակ է լինելու Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցը՝ սկսած Կոմիտասի հրապարակից, միակողմանի փակ է լինելու Էջմիածնից Երևան ճանապարհը՝ մինչև Փարաքար գյուղի օդանավակայանի խաչմերուկ։

Հիշյալ ժամերին Էջմիածնից Երևան երթևեկությունը կկազմակերպվի հանդիպակաց ուղղությամբ: