Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+alashkert 27.10.
A A
Սպորտ

«Ալաշկերտը» և «Նոան» չկարողացան գոլ խփել․ ՀՀ ֆուտբոլի Պրեմիեր լիգա

VBET Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի խաղում գործող չեմպիոն «Ալաշկերտը» սեփական դաշտում հյուրընկալեց «Նոային»։

Թիմերը 90 րոպեի ընթացքում չկարողացան գրավել դարպասները, և գրանցվեց այս տուրի երկրորդ գոլազուրկ ոչ-ոքին։

«Ալաշկերտը» շարունակում է 7 միավորով զբաղեցնել նախավերջին՝ 9-րդ տեղը, իսկ «Նոան» վաստակեց 15 միավոր և բարձրացավ 5-րդ հորիզոնական։