Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ստիպողաբար հանում են հյուրատներից, կարգավիճակ ենք պահանջում․ հադրութցի (տեսանյութ)

Հադրութցիները կեցության խնդրի առաջ են։

Արցախից տեղահանված հադրութցիները, ովքեր բնակվում են ՀՀ-ում, այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք 3 ամսից ավել պետության կողմից աջակցություն ու փոխհատուցում չեն ստանում, նրանց կարգավիճակի հարցն էլ դեռ օդում կախված է։

«Մեզ պարտավոր են կարգավիճակ տալ, բայց, չգիտես ինչու, մեր կարգավիճակից ոչ մեկ չի խոսում»,-ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը՝ հավելելով, որ իրենց արդեն սկսել են դուրս հանել հյուրատներից, որտեղ ժամանակավորապես բնակություն են հաստատել իրենք։

«Մի ամիս առաջ խոստացել են տրամադրել 25-ից 50 հազարական դրամ աջակցություն, որոշումը կա, սակայն գումարները չկան, ու արդեն 3 ամիս ա չենք կարողանում այդ բնակարանների վարձերը տալ՝ շատերին անգամ սկսել են դուրս հանել հյուրատներից»,-ներկայացրեց հադրութցին։

Նա նաև նշեց, որ հույս չեն կապում ՀՀ կառավարության հետ ու դիմելու են նաև Ֆրանսիայի դեսպանատուն՝ հումանիտար ապաստան խնդրելով անձամբ Ֆրանսիայի նախագահից։