Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks
A A
Սպորտ

Նարեկ Մանասյանը պարտվեց. Հայաստանն առաջին կորուստը կրեց բռնցքամարտի ԱԱ-ում

Սերբիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնության մրցումային երկրորդ օրը Հայաստանն առաջին կորուստը կրեց:

92 կգ քաշային կարգում մեր Նարեկ Մանասյանը 0:5 հաշվով պարտվեց Իտալիան ներկայացնող Ազիզ Աբես Մուհիդինեին և ավարտեց ելույթները։

Վաղը Հայաստանից պայքարը կսկսեն 48 կգ քաշային Սեյրան Յեղիկյանը և 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը: Երկուսն են հանդես կգան երեկոյան մրցահերթին, նույն ժամին, զուգահեռ ռինգերում: