Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+sevan 26.10.
A A
Սպորտ

«Սևանը» և «Ուրարտուն» չկարողացան գոլ խփել․ ՀՀ ֆուտբոլի Պրեմիեր լիգա

VBET Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի խաղում մրցաշարի նորեկ «Սևանն» այսօր սեփական դաշտում ընդունեց «Ուրարտուին»։ Երկու թիմերը 90 րոպեի ընթացքում այդպես էլ չկարողացան գրավել դարպասները և գոլազուրկ ոչ-ոքի խաղացին։

Այդպիսով, «Սևանը» ձեռքից բաց թողեց 3-րդ տեղ բարձրանալու, իսկ «Ուրարտուն»՝ սևանյան թիմին հավասարվելու հնարավորությունը։ Երկու թիմերն են մնացին իրենց նույն՝ 4-րդ և 6-րդ տեղերում։