Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

N զորամասի հրետանային ստորաբաժանումներն անցկացրել են կրակի կառավարման վարժանքներ

Անձնակազմի մարտավարական մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները  կատարելագործելու նպատակով հոկտեմբերի 26-ին N զորամասի հրետանային ստորաբաժանումներն անցկացրել են կրակի կառավարման վարժանքներ։ 

Հրետանավորները բացազատել են տեխնիկան, բերել մարտական վիճակի, հայտնաբերել ու դիպուկ կրակով խոցել պայմանական հակառակորդի նշանակետերը։