A
A
Փոփոխություն ՀՀ-ում օտարերկրացիների պատվաստման գործընթացում
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, այսուհետև՝ անկախ Հայաստանում գտնվելու ժամկետից, կարող են պատվաստվել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ:Այս մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։
Վերջիններիս շրջանում պատվաստումները կիրականացվեն շարժական պատվաստումային կետերում՝ Հայաստանում կիրառվող «ԱստրաԶենեկա» և «Գամ-Կովիդ-Վակ» (Սպուտնիկ-Վի) պատվաստանյութերով: