Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Զորամասի տարածքի վաճառքի հետևանքով պետությանը պատճառվել է 19 միլիոն 500 հազար դրամի վնաս (տեսանյութ)

Ոստիկանության ՔՈ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ պետական մարմնում կազմակերպական-տնօրինչական գործառույթներով օժտված ՊՆ իրավասու պաշտոնատար անձինք, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ՊՆ հաշվեկշռում գտնվող, շուրջ 15 և 11 միլիոն դրամ շուկայական արժեքով, Արարատի մարզի Արմաշ համայնքի Երևանյան խճուղու՝ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված կարգով քաղաքացիներին և իրավաբանական անձանց չփոխանցվող հողերի ցանկում ընդգրկված նախկին զորամասի «հատուկ նշանակության» տարբեր մակերեսներով տարածքները 2009 թվականի հունվարին 4 և 2 միլիոն 500 հազար դրամով ուղիղ վաճառքով օտարել են ՊՆ իրավասու պաշտոնատար անձանց հետ փոխկապակցված անձանց։ Այս մասին հայտնում է ՀՀ Ոստիկանությունը։

Այնուհետև անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի իրավասու պաշտոնատար անձինք, խմբային շահերից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անտեսելով ՀՀ հողային օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումները, այդ հողամասերի առուվաճառքի պայմանագրերի հիման վրա 2009 թվականի փետրվարին հատկացրել են հողամասի սեփականության իրավունքի վկայականները։

Ապօրինությունների հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 19 միլիոն 500 հազար դրամի վնաս։
Դեպքերի առթիվ հոկտեմբերի 22-ին ՔՈԳՎ-ում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե։

`