Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Պատերազմից հետո մեր գյուղում արտագաղթ չի եղել, հակառակը․ Արցախի Քոլատակ համայնքի ղեկավար (տեսանյութ)

44-օրյա պատերազմից հետո Արցախի Քոլատակ գյուղի  բնակիչների թիվը մոտ 70-ով ավելացել է։ Ըստ համայնքի ղեկավար Սեյրան Ավանեսյանի, եթե մինչեւ պատերազմը գյուղն ուներ  258 բնակիչ ,  հիմա արդեն 327 է։  Գյուղում 22 տան նորամուտ է եղել։ Նորակառույցներից 12-ը հատկացվել են պատերազմի հետեւանքով տունը կորցրած եւ այստեղ հաստատված ընտանիքներին,  իսկ 10-ը՝ սպաների։

Գյուղը պատրաստ է նոր վերաբնակիչներ ընդունել։ Նորակառույցներ չկան, բայց կան դատարկ տներ, որոնց տերերը վաղուց հաստատված են արտերկրում, իսկ նրանց տները քանդվում են։

Բնակիչների թիվն ավելացել է, բայց աշխատանքի խնդիրը ինչպես կար պատերազմից առաջ, այնպես էլ մնում է։

Մանրամասները՝ տեսանյութում