Բացել լրահոսը Փակել լրահոսը
53313_b
A A
Հասարակություն

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ուզբեկստանի նախագահին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևին՝ երկրի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Ուղերձում մասնավորապես նշվում է.

«Ընտրություններում հաղթանակը հաստատապես վկայում է, որ Ուզբեկստանի ժողովուրդը մեծապես աջակցում է երկրի համապարփակ զարգացմանն ու արդիականացմանը, տնտեսության վերելքին, ժողովրդի բարեկեցության բարձրացմանն ու տարածաշրջանում կայունության ամրապնդմանն ուղղված՝ Ձեր կողմից իրականացվող քաղաքականությանը:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով Ուզբեկստանի և Հայաստանի միջև համագործակցությունն այսուհետ ևս կամրապնդվի և առավել կզարգանա՝ ընդգրկելով նոր, հեռանկարային ոլորտներ»: