Բացել լրահոսը Փակել լրահոսը
WEB 1920X1080 (4)
A A
Հասարակություն

«Քովիդ-19»-ի վերաբերյալ հաղորդակցման ռազմավարության գնահատում Արմավիրի, Լոռու և Շիրակի մարզերում

Արդյունավետ հաղորդակցումը կարող է կյանքեր փրկել։
Եւ՝ հակառակը ոչ արդյունավետ իրազեկումն ու հաղորդակցումը ստեղծում է նոր մարտահրավերներ։

Ճգնաժամերի ժամանակ հանգամանքների բերումով արագ արձագանքումը պահանջում է շատ ավելի վաղ մտածված, մշակված հաղորդակցման ռազմավարություն: Այն երկրներում, որտեղ կա համաճարակային իրավիճակում հաղորդակցման ռազմավարություն և ճգնաժամերի ժամանակ հաղորդակցման հմտությունները ինստիտուցիոնալ հիմքեր ունեն, կառավարություններն ավելի բաց, թափանցիկ ու համակարգված են աշխատել համավարակի պայմաններում, ներգրավել հաղորդակցում մշակելու և իրականացնելու համար կարևոր կառույցների և մասնագետների, ընտրել հաղորդակցում իրականացնելու ավելի արդյունավետ, օգտակար ու ազդեցիկ միջոցներ ։

Սույն փաստաթուղթը համապարփակ ուսումնասիրություն է ՀՀ Արմավիրի, Լոռու և Շիրակի մարզերում համայնքային պետական կառույցների կողմից իրականացված հաղորդակցության (հաղորդակցման ռազմավարության)՝ պայմանավորված կորոնավիրուսային վարակի տարածման հետևանքով ստեղծված ճգնաժամային իրավիճակով։

Ուսումնասիրությունն առաջնահերթ նպատակ ունի աջակցելու ՀՀ համայնքային կառույցներին՝ մարզպետարաններին ու համայնքապետարաններին, պետական կառավարման այլ գերատեսչությունների, այդ թվում տեղական ինքնակառավարման մարմիններին: Կիրառական առաջարկությունների և խորհրդատվականների (recommendations) շնորհիվ այն կարող է նպաստել պետական կառույցների ճգնաժամային հաղորդակցության բարելավմանը։ Սույն վերլուծությունն իրականացվել է նախևառաջ Հայաստանի մարզպետարանների և համայնքապետարանների հանրային հաղորդակցությունը որակապես բարելավելու, առկա խնդիրները վերհանելու և լուծումներ առաջարկելու նպատակով։

 

Հետազոտությունը հասանելի է՝ այստեղ։

Ուսումնասիրության արդյունքների ներկայացումը հասանելի է՝ այստեղ։