Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hajastan-19
A A
Սպորտ

Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Էստոնիային

Բոսնիա և Հերցեգովինայի Շիրոկի Բրիեգ քաղաքում այսօր կայացավ կանանց ֆուտբոլի Եվրոպայի Մ-19  առաջնության B լիգայի ընտրական 6-րդ խմբի 3-րդ տուրի Հայաստան - Էստոնիա հանդիպումը։ Մեր թիմը պարտվեց 0:6 հաշվով:

Այդպիսով, Հայաստանի մինչև 19 տարեկան ֆուտբոլիստուհիների ընտրանին ավարտեց ելույթները Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում` երեք խաղերում կրելով ընդհանուր 0:23 հաշվով պարտություն: 

Ի դեպ, սույն մրցաշարում գոլ չեն կարողացել խփել նաև Մոլդովայի, Ղազախստանի, Կիպրոսի, Ադրբեջանի, Թուրքիայի և Սերբիայի այդ տարիքային հավաքականները, սակայն դրանք անհամեմատ քիչ գոլ են բաց թողել, քան մեր ընտրանին: