Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

ԲԴԽ-ում կայացավ դատավոր Մուրադ Հովակիմյանի գործով նիստը (տեսանյութ)

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, Բարձրագույն դատական խորհրդում մեկնարկեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մուրադ Հովակիմյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:
Միջնորդությունը Խորհրդին է ներկայացրել Արդարադատության նախարարությունը:
Այսօրվա նիստում դատավորը միջնորդեց նիստն անցկացնել դռնփակ կարգով, սակայն միջնորդությունը մերժվեց:
Արդարադատության նախարարության ներկայացուցիչը ներկայացրեց վարույթ հարուցելու հիմքերը՝ նշելով, որ, ըստ իրենց, դատավորը թույլ է տվել «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 10-րդ կետերի խախտումներ:
Դատավոր Մուրադ Հովակիմյանը հանդես եկավ միջնորդությամբ՝ պահանջելով գործի վարույթը կասեցնել: Բարձրագույն դատական խորհուրդը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատավորի ներկայացրած միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու:
Այն կհրապարակվի նոյեմբերի 5-ին՝ ժամը 15:00-ին: