Բացել լրահոսը Փակել լրահոսը
TT
A A
Պաշտոնական

Արցախում ատրճանակը հափշտակելու ու կամովին հանձնելու գործը վարույթ է ընդունվել

Արցախի քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունում վարույթ է ընդունվել ԱՀ ՊԲ զորամասի հաշվեկշռում գրանցված 7.62 մմ տրամաչափի TT տեսակի ատրճանակ և գործարանային արտադրության 7.62 մմ տրամաչափի փամփուշտներն անհայտ անձի կողմից դեռևս չպարզված ժամանակահատվածում հափշտակելու և ԱՀ Մարտունու շրջանի Ննգի համայնքի վարչական տարածքում ապօրինի պահելու, իսկ 2020թ. նոյեմբեր ամսվա վերջին Ստեփանակերտ քաղաքի 1981թ. ծնված բնակչի կողմից նշված վայրում դրանք հայտնաբերելու և ս.թ. սեպտեմբերի 21-ին ԱՀ ոստիկանություն կամովին հանձնելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 1-ին մասով և 248-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը: