Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Աջակցություն՝ տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին (տեսանյութ)

 Աջակցություն՝ տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին 4 ամսով՝ 25-ից 50 հազար դրամի չափով: Այս մասին տեսեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

 Ամսական 68 հազար դրամ աջակցություն՝ կոմունալ կացարաններից տեղափոխվել ցանկացող արցախցիներին՝ վարձակալության ծախսերի փոխհատուցման համար։

 77 ընտանիք կոմունալ կացարաններից, վարձակալության սկզբունքով, տեղափոխվել է անհատական բնակարան կամ առանձնատուն. 21 ընտանիք կոմունալ կացարաններից վերադարձել է Արցախ:

 Հայաստանում՝ շուրջօրյա խնամքի պետական հաստատություններում (տարեցների խնամքի կենտրոններ, մանկատներ) ապրում է շուրջ 100 արցախցի:

 Ամսական շուրջ 10,000 քաղաքացու համար հատկացվել է հյուրընկալության գումար. տրամադրվել է շուրջ 3 մլրդ դրամ աջակցություն։