Բացել լրահոսը Փակել լրահոսը
248427198_5524721650888304_1533411742713547680_n (1)
A A
Մշակույթ

YEREVAN JAZZ FEST 2021-ը կկայանա

Ջազի հայկական ասոցիացիան կազմակերպում է հերթական YEREVAN JAZZ FEST 2021 միջազգային 7-րդ ջազ փառատոնը ։

Այս տարի այն կմեկնարկի նոյեմբերի 17- ին աշխարհահռչակ բաս կիթառահար Ռիշար Բոնայի մենահամերգով և կեզրափակվի դեկտեմբերի 6-ին կենդանի լեգենդ, աշխարհահռչակ թմբուկահար Բիլլի Քոբամի և իր բենդի համերգով։ Այդ օրերի ընթացքում նախատեսվում է բազմաթիվ ջազային համերգներ, մաստեր կլասեր, ֆիլմի ցուցադրում և այլ միջոցառումներ։ Փառատոնի մասնակից են լինելու հայ հանդիսատեսին արդեն հայտնի և սիրված ջազմեններ, ինչպես նաև երիտասարդ խմբեր, որոնք կներկայացնեն ջազն իրենց յուրահատուկ մեկնաբանությամբ։