Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Մեր հիմնական նպատակը Հայաստանում նոր տեխնոլոգիաների մուտքն ապահովելն է․ Վահագն Խաչատրյան (տեսանյութ)

«Մեր կախվածությունը այսօրվա ժամանակակից տեխնոլոգիաներից մեծանում է և մեծ վախ կա՝ արդյոք չի՞ գա այն պահը, երբ մեքենաները մեզ կկառավարեն»: Այս մասին այսօր Դիլիջանում  մեկնարկած «Մտքերի հայկական գագաթնաժողովի» ընթացքում ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը:

Նախարարը շեշտում է, որ Հայաստանը հիմա պատրաստվում է անցում կատարել պետական և ոչ պետական համակարգերի թվայնացման, և դա իրենից կանխատեսում է նոր տեխնոլոգիաների կիրառում։

Խոսելով նոր տեխնոլոգիաների մասին՝ Վահագն Խաչատուրյանը նշեց, որ հիմա փորձում են նոր տիեզերական գործունեության գաղափարը իրականացնել․ «Բոլորիս թվում է, որ արբանյակը թռիչք կատարեց տիեզերք և վերջ, բայց դա իրականում ավելի ճշտգրիտ գիտություն է՝ սարքաշինություն, մեքենաշինություն, ծրագրավորում ու պահանջում է նոր տեխնոլոգիա և ինժեներիա»։

Նախարարը ավելացրեց, որ իրենց հիմնական նպատակը Հայաստանում նոր տեխնոլոգիաների մուտքը և կիրառումը ապահովելն է։

Հիշեցնենք, որ միջոցառումն անցկացվում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Այս տարի այն կրում է «Գլոբալ փոփոխությունները նոր քվանտային աշխարհում» խորագիրը:

Մանրամասները՝ տեսանյութում