Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Դիլիջանում կանցկացվի «STARMUS»-ի 6-րդ փառատոնը, որին կմասնակցեն Նոբելյան մրցանակակիրներ (տեսանյութ)

Ծրագրավորումը շատ լավ բան է, բայց հարկավոր է ուշադրություն դարձնել բիոտեխնոլոգիներին: Այս կարծիքին է «STARMUS» փառատոնի հիմնադիր տնօրեն Գարիկ Իսրայելյանը։ Նա այսօր մասնակցում էր Դիլիջանում մեկնարկած «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին, որը այս տարի կրում է «Գլոբալ փոփոխությունները նոր քվանտային աշխարհում» խորագիրը:

Նա նաև ավելացրեց, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանում շատ են թուլացել ֆիզիկայի տարբեր ճյուղերը, և գիտատեխնիկական առաջընթացի համար հարկավոր է առաջնահերթ ուշադրություն դարձնել լազերային ֆիզիկային, բյուրեղային ֆիզիկային ու նաև ֆունդամենտալ գիտությանը։

2022 թվականի սեպտեմբeրի 5-ից 10-ը Դիլիջանում կանցկացվի «STARMUS»-ի վեցերորդ փառատոնը, որին կմասնակցեն տասից ավելի Նոբելյան մրցանակակիրներ, գիտության ասպարեզի ներկայացուցիչներ։ Գարիկ Իսրայելյանը կարծում է, որ այդ փառատոնը կօգնի, որպեսզի հայ երիտասարդները որպես մասնագիտություն ընտրեն գիտությունը և տեխնոլոգիաները։ Մանրամասները՝ տեսանյութում: