Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Սպորտ

Հուշակոթող զոհված մարզիկների հիշատակին (տեսանյութ)

Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում այսօր բացվել է հուշակոթող՝ նվիրված 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին։ Անցած տարվա արցախյան 2-րդ պատերազմում մարզադպրոցի 26 սաներ իրենց կյանքն են զոհել հանուն հայրենիքի և հայ ժողովրդի պաշտպանության։

Հուշակոթողի օծումից հետո հանդես եկավ մտահղացման հեղինակ, ՀԱՕԿ-ի պատվավոր փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը, քոլեջի տնօրեն Վաղինակ Գալստյանը, ճարտարապետ Աշոտ Դավայանը, ռուսաստանցի գործարար Հրաչ Պողոսյանը, ում հովանավորությամբ է կառուցվել կոթողը։

Միջոցառմանը ներկա էին ԿԳՄՍ նախարարության փոխնախարար Կարեն Գիլոյանը, մարզաշխարհի ներկայացուցիչները, դպրոցի մանկավարժները, մարզիչները, սաները, զոհված մարզիկների ծնողներն և հարազատները։