Բացել լրահոսը Փակել լրահոսը
34558565_0_122_1600_1022_1920x0_80_0_0_1971e32295c4a8408be05b34b99ec9c3.jpg
A A
Հասարակություն

Հայաստանում մեկնարկել են հայ-ռուսական միացյալ զորախմբի մարտավարական զորավարժությունները․ Sputnik Արմենիա

Այսօր մեկնարկել են Հայաստանի և Ռուսաստանի զորքերի միացյալ խմբավորման մարտավարական զորավարժությունները:
 
Զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանը Sputnik Արմենիային  հայտնել է, որ զորավարժություններին մասնակցում են ինչպես Հայաստանի ԶՈւ հատուկ բանակային կորպուսի, այնպես էլ ռուսական 102-րդ ռազմաբազայի ուժեղացված ստորաբաժանումները:
 
Գեներալը նաև ընդգծել է, որ նմանատիպ վարժանքներ անց են կացվում տարին մի քանի անգամ, նախապատրաստական պլանի համաձայն։
 
Այսօրվա զորավարժություններին խաղարկվելու է մի քանի սցենար։ Զորավարժություններում ներգրավված է մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա, մասնավորապես, տանկեր, հետևակի մարտական մեքենաներ (ՀՄՄ), ինքնագնաց հրետանի։ Ակտիվ փուլից հետո կամփոփվեն արդյունքները, կտրվեն համապատասխան հանձնարարականներ: