Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյան
A A
Հասարակություն

Օրեր առաջ գործուղվել եմ Մոսկվա․ Բեգլարյան

Տեղեկացնեմ, որ կառավարության որոշմամբ օրեր առաջ գործուղվել եմ Մոսկվա, այնուհետև՝ ԱՄՆ մի շարք քաղաքներ՝ տարբեր ծրագրերի շուրջ հանդիպումներ, քննարկումներ ու բանակցություններ ունենալու նպատակով: Այս մասին հայտնում է ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Առաջիկա ժամանակաշրջանում պարբերաբար կտեղեկացնենք հրապարակման ենթակա արդյունքների մասին: Բացի դրանից, զուգահեռաբար ու հեռավար կերպով իրականացնում եմ իմ աշխատանքային պարտականությունները՝ հատկապես հրատապ ու առաջնահերթ խնդիրների կարգավորման ուղղությամբ»,-գրել է նա: