Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+urartu (2)
A A
Սպորտ

«Ուրարտուն» հաղթեց «Նորավանքին» և մոտեցավ առաջատարներին․ ՀՀ Պրեմիեր լիգա

VBET Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի առաջին խաղում մրցաշարի նորեկ «Նորավանքն» իր հարկի տակ ընդունեց «Ուրարտուին»։

Հանդիպումն ավարտվեց երևանցիների նվազագույն հաղթանակով՝ 1։0։ Միակ գոլը 20-րդ րոպեին հեղինակեց Նարեկ Գրիգորյանը։

Դաշտի տերերը խաղն ավարտեցին 10 ֆուտբոլիստով, քանի որ թիմի պաշտպան Մուստաֆինն իր թիմակցի հետ վիճաբանելու համար հեռացվեց դաշտից։

«Ուրարտուն» այս հաղթանակից հետո վաստակեց 13 միավոր և հավասարվեց 5-րդ հորիզոնականում գտնվող «Նոային», որը, սակայն, մեկ խաղ պակաս է անցկացրել։

«Նորավանքը» կրեց երկրորդ անընդմեջ պարտությունը առաջնությունում և 8 միավորով շարունակում է զբաղեցնել 7-րդ տեղը։