Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess evropa (3)
A A
Սպորտ

Երևանում ավարտվում են շախմատի Եվրոպայի օնլայն առաջնությունները

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շարունակվում են շախմատի Եվրոպայի պատանեկան և երիտասարդական օնլայն հիբրիդ առաջնությունները։

Մրցաշարների ավարտից մեկ տուր առաջ Հայաստանի շախմատիստ-շախմատիստուհիներից մեդալ նվաճելու շանս ունեն Միքայել Ռոստոմյանն (Մ-16) ու Աստղիկ Հակոբյանը (Մ-16)։ Այսօր կայանալիք վերջին տուրում նրանք պետք է անպայման հաղթեն, իսկ գլխավոր մրցակիցները՝ պարտվեն։

Մեր մյուս 14 մասնակիցներն արդեն բավականին ետ են մնում իրենց տարիքային խմբերի առաջատարներից և դուրս են մնացել մեդալների համար պայքարից։