Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Չինական ավտոբուսների հերթական խմբաքանակը հասնում է Երևան (տեսանյութ)

Երևանի քաղաքապետարանի կողմից պատվիրված ավտոբուսները քիչ-քիչ Երևան են հասնում։ Որոշ խմբաքանակ էլ այսօր է ուղևորվում Երևան։

Նշենք, որ այս ավտոբուսները համապատասխանում են միջազգային չափանիշներին, աշխատում են CNG (բնական գազով), որը համարվում է կանաչ վառելիք:

Ավտոբուսները հատուկ հայկական պատվերով պատրաստել են Չինաստանում գործող, միջազգային բարձր որակավորում ունեցող «Ժոնգ տոնգ» (Zhong Tong) ընկերության գործարանում։

Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը «Ա1+»-ին հայտնեց, որ առաջիկա օրերին պատվիրված ողջ խմբաքանակը՝  211 ավտոբուսները, կլինեն Երևանում։