Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+alashkert 20.10.
A A
Սպորտ

Միլան Միլանիչի նախախաղային մամուլի ասուլիսը

Վաղը Երևանում կայանալիք ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի 3-րդ տուրի «Ալաշկերտ» - ԼԱՍԿ հանդիպման նախախաղային մամուլի ասուլիսին ահա թե ինչ ասաց տանտերերի գլխավոր մարզիչ Միլան Միլանիչը:

«Որակազրկված Արտակ Գրիգորյանի տեղը վաղը հանդես կգա Ռումյան Հովսեփյանը:

Ես չեմ կարող բացատրել, թե թիմն ինչու է այժմ զբաղեցնում անսովոր ծացր տեղեր առաջնությունում և Կոնֆերենցիայի լիգայում: Սակայն, ես եկել եմ, որ թիմին հանեմ այդ ճգնաժամից: Պարապմունքից պարապմունք մենք բարելավում ենք խաղը, բայց մեզ ժամանակ է պետք: Համոզված եմ, որ թիմն ունի բոլոր որակներն այդ վիճակից դուրս գալու համար: Առաջնությունում կփորձենք զբաղեցնել առաջին երեք տեղերից մեկը, իսկ Կոնֆերենցիայի լիգայում վաստակել առաջին միավորները:

ԼԱՍԿ-ն շատ լավ թիմ է: Այն բավական արագ ֆուտբոլ է խաղում: Թիմը չնայած Ավստրիայի առաջնությունում գրավում է 10-րդ տեղը, սակայն շատ ուժեղ հարձակման գիծ ունի: Արագաշարժ են և կենտրոնական, և եզրային հարձակվողները:

Մենք այժմ ավելի շատ հոգեբանական խնդիրներ ունենք: Ֆուտբոլիստները ֆիզիկապես պատրաստ են խաղին, լավ են շարժվում դաշտում, բայց բացակայում է վստահությունը: Վերջինս ձեռք բերելու համար մեզ առաջիկայում հաղթանակներ են պետք», - ասաց սերբ մասնագետը:

 

Հավելենք, որ «Ալաշկերտ» - ԼԱՍԿ հանդիպումը կկայանա «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 20:45-ին: