A
A
Զբաղվածության ևս մեկ ծրագիր՝ Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի համար
Աջակցիր «Ա1+»-ինԿարևորելով սահմանամերձ համայնքների բնակիչների զբաղվածության ու կայուն եկամտի ստեղծման ապահովումն՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի համագործակցությամբ հոկտեմբերի 1-ից իրականացվում է զբաղվածության ևս մեկ ծրագիր։
Ըստ այդմ՝ Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ համայնքներում բնակվող շուրջ 135 շահառու ընդգրկվել է եռամսյա աշխատանքային պրակտիկայի ծրագրում։ Առաջնահերթությունը տրվել է գործազուրկ կանանց և նորավարտ երիտասարդներին, որոնք առաջին անգամ են մուտք գործում աշխատաշուկա:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն