Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hajastan kanajq (2)
A A
Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի կանանց հավաքականը մեկնել է Տիրանա

Ֆուտբոլի Հայաստանի կանանց հավաքականն այսօր մեկնել է Ալբանիայի մայրաքաղաք Տիրանա, որտեղ կկայանա կանանց աշխարհի առաջնության որակավորման փուլի F խմբի 3-րդ մրցափուլի Ալբանիա - Հայաստան հանդիպումը։

Մեր թիմը մրցավայր է մեկնել հետևյալ կազմով․

 

Դարպասապահներ

Լենա Անդրիասյան - «Փյունիկ»

Սյուզան Սիրեկանյան - «Փյունիկ»

Անաստասիա Կլիմովա - «Ենիսեյ» (Ռուսաստան)

 

Պաշտպաններ

Անի Ղուկասյան - «Փյունիկ»

Նորա Եղյան - «Փյունիկ»

Մարիա Սախինովա - «Փյունիկ»

Լիանա Ղազարյան - «Հայասա»

Անյուտա Գալստյան - «Փյունիկ»

Քրիստինե Պապիկյան - «Նորավանք»

Անուշ Առաքելյան - «Նորավանք»

Տատյանա Դոլմատովա - «Ենիսեյ» (Ռուսաստան)

 

Կիսապաշտպաններ

Նայիրի Տեր-Մկրտիչյան - «Փյունիկ»

Անի Կարապետյան - «Փյունիկ»

Մարիամ Պետրոսյան - «Նորավանք»

Օլգա Օսիպյան - «Ժիլստրոյ-2» (Ուկրաինա)

Նենսի Ավեսյան - ԱՄՆ

 

Հարձակվողներ

Աննա Դալլաքյան - «Հայասա»

Դվին Աղաբաբեան - «Փյունիկ»

Պայծառ Ասատրյան - «Փյունիկ»

Մարալ Արթին - «Կաստելյոն» (Իսպանիա)

Օքսանա Պիզլովա - «Վոսխոդ» (Ուկրաինա)

 

Կանանց հավաքականին Ալբանիայում կմիանան Անի Սարկիսյանը և Սիդնի Վերմիլիոնը։ Քրիստինե Ալեքսանյանը հավաքականին կմիանա Հայաստանում և կպատրաստվի Հայաստան - Կոսովո խաղին։

Ալբանիայի և Հայաստանի կանանց հավաքականների հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին։