Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Սիերա Լեոնեի նորանշանակ դեսպանը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Սիերա Լեոնեի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալի Բադարա Կամարան (նստավայրը՝ Թեհրան):
Նախագահ Սարգսյանը շնորհավորել և հաջողություններ է մաղթել Ալի Բադարա Կամարային և հույս հայտնել, որ նա, որպես Հայաստանում Սիերա Լեոնեի առաջին դեսպան, իր գործունեությամբ կնպաստի երկու երկրների միջև կապերի զարգացմանը: Անդրադառնալով համագործակցության հեռանկարային ուղղություններին՝ զրուցակիցները մասնավորապես առանձնացրել են կրթության և գիտության, մշակույթի ոլորտները:
Խոսվել է նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում երկու երկրների միջև փոխգործակցության կարևորության մասին: Դեսպան Ալի Բադարա Կամարան վստահեցրել է, որ իր առաքելության ընթացքում առավելագույն ջանքեր կներդնի Հայաստանի և Սիերա Լեոնեի միջև համագործակցությանը նոր լիցք հաղորդելու համար: