Բացել լրահոսը Փակել լրահոսը
կկ
A A
Սպորտ

Սամուել Սեւյանը` շախմատի ԱՄՆ-ի բրոնզե մեդալակիր

Շախմատի ԱՄՆ-ի տղամարդկանց առաջնությունում կայացավ չեմպիոնի կոչման համար թայ-բրեյքը:

Հիշեցնենք, որ հիմնական մրցաշարում երեք շախմատիստներ` հայազգի Սամուել Սեւյանը, Ֆաբիանո Կարուանան և Վեսլի Սոն, 11 հնարավորից վաստակել էին 6,5-ական միավոր և բաժանել 1-3-րդ տեղերը:

Արագ շախմատի մինի մրցաշարում Վեսլի Սոն հաղթեց Ֆաբիանո Կարուանային, իսկ վերջինս` Սամուել Սեւյանին: Երրորդ պարտիայում մեր հայրենակիցը կրկին պարտություն կրեց և ի վերջո զբաղեցրեց մրցանակային 3-րդ տեղը` առաջին անգամ արժանանալով բրոնզե մեդալի: Այս տարվա չեմպիոն հռչակվեց Վեսլի Սոն, իսկ փոխչեմպիոն` Ֆաբիանո Կարուանան: