Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+lask
A A
Սպորտ

Մենք Երևան չենք մեկնում Օկտոբերֆեստի մասնակցելու. ԼԱՍԿ թիմի գլխավոր մարզիչ

Ավստրիական ԼԱՍԿ (Լինց) ֆուտբոլային ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Անդրեաս Վիլանդն այսպես է գնահատել իր թիմի շանսերը հոկտեմբների 21-ին «Ալաշկերտի» հետ կայանալիք խաղում:

«Ոմանց թվում է, որ մենք գնում ենք Երևան Օկտոբերֆեստ մասնակցելու (գարեջրի տոն Գերմանիայում և Ավստրիայում): Ճիշտ է, «Ալաշկերտն» այժմ գտնվում է Հայաստանի առաջնության աղյուսակի ցածր հորիզոնականներում, սակայն այն շարունակում է մնալ ամուր թիմ: Ուստի` մեզ Երևանում լուրջ փորձություն է սպասվում», - գերմանական kicker հանդեսով ասել է մարզիչը:

38-ամյա մասնագետը, որը ավստրիական թիմը գլխավորում է սեպտեմբերի կեսերից, կտրուկ փոխել է թիմի մարտավարությունը և կոմբինացիոն խաղը փոխարինել է արագաուժային ֆուտբոլով: Դա առայժմ արդյունք է տվել եվրոխաղերում` ֆիննական ՀԻԿ-ի (2:0) և իսրայելական «Մաքաբիի» (1:1) հետ: Բայց ահա ներքին առաջնությունում Լինցի ֆուբոլիստներին դեռ չի հաջողվում շտկել մրցաշարային գործերը: Առաջնության վերջին երկու խաղերում ԼԱՍԿ-ն պարտություն է կրել և այժմ 10 միավորով զբաղեցնում է 10-րդ տեղը:

Նշենք, որ հոկտեմբերի 21-ին «Ալաշկերտը» Եվրոպայի կոնֆերենցիաների լիգայի 3-րդ տուրի շրջանակում Երևանում կընդունի ավստրիական ԼԱՍԿ-ին: Մեր թիմը մեկնարկային երկու խաղերում պարտություն է կրել: