Բացել լրահոսը Փակել լրահոսը
28233
A A
Հասարակություն

Տնային կենդանիների հաշվառումը կիրականացնեն վարչական շրջանները

Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնից հայտնում են․
 
Նոյեմբերի 1-ից Երևան քաղաքում մեկնարկում է տնային պայմաններում պահվող շների և կատուների հաշվառման գործընթացը։
 
Դրա վերաբերյալ այսօր Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնում տեղի է ունեցել տեղեկատվական հանդիպում մայրաքաղաքի 12 վարչական շրջանների ներկայացուցիչների հետ։
Վերջիններս ծանոթացել են կատարվելիք աշխատանքների բոլոր մանրամասներին։
 
Հիշեցնենք՝ այս տարվա նոյեմբերի 1-ից այն քաղաքացիները, որոնք տանը կամ բնակարանում շուն կամ կատու են պահում, պետք է անձը հաստատող փաստաթղթով մոտենան այն վարչական շրջանի թաղապետարան, որտեղ գրանցված են, ներկայացնեն կենդանու անձնագիրը և հաշվառեն նրան։