Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Գնել Սանոսյանը` ՏԻՄ ընտրությունների մասին (տեսանյութ)

«Տաթև-Աղվանի ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները մինչև նոյեմբերի վերջ ավարտված կլինեն»,-  այս մասին ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հայ-ռուսական տնտեսական ֆորումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։

Նախարարը խոսելով  հյուսիս-հարավ շինարարական աշխատանքներից՝  նշեց, որ դրանց կարող են  մասնակցել ինչպես միջազգային շինարարական կազմակերպությունները, այնպես էլ ռուսական կողմից գործընկերները։

Գնել Սանոսյանը կարևորեց Հայ-Ռուսական   տնտեսական ֆորումը․   «Մեր մարզերի քաղաքների և Ռուսաստանի մի շաքր շրջանների և քաղաքների միջև կա ձևավորված տարբեր հարաբերություններ և դրանք դինամիկ ընթացք ունեն, և նման ֆորումները նաև առիթ են թարմացնելու այդ կապերը՝ նոր կապեր հաստատելու հնարավորություններ գտնելու և զարգացնելու»։

ՏԿԵ նախարարը անդրադարձավ նաև ՏԻՄ ընտրությունների արդյունքներին․

Լրագրողի հարցին, թե որոնք էին հիմնական պատճառները, որ այս  ընտրություններին իշխանությունը համայնքներում չստացավ այնքան ձայն, որքան խորհրդարանական ընտրություններին, Գնել Սանոսյանը նշեց, որ համապետական ընտրությունները և ՏԻՄ ընտրությունները տարբերվում են և ՏԻՄ ընտրությունների դեպքում այլ կանոններ են գործում և դա գլխավոր պատճառներից մեկն է։

 

Մանրամասները տեսանյութում