Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+sevan
A A
Սպորտ

«Սևան» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ

VEBT Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի նորեկ «Սևան» ֆուտբոլային ակումբն այսօր հանդես է եկել հայտարարությամբ:

 

«Հարգելի ֆուտբոլասերներ, ինչպես տեղյակ եք, հոկտեմբերի 15-ին՝  VBET Հայաստանի Պրեմիերա լիգայի 9-րդ տուրի «Նոա» – «Սեվան» հանդիպման ավարտից հետո, հանդերձարան տանող ճանապարհին տհաճ միջադեպ է տեղի ունեցել։ «Սևան» ֆուտբոլային ակումբը հայտարարում է, որ նման անախորժ միջադեպ իրոք տեղի է ունեցել։

Անկախ նրանից, հանդիպման մրցավարը ճիշտ էր իր որոշումներում, թե՝ ոչ, նման միջադեպերը ցանկալի երևույթ չեն մեր ֆուտբոլում: Այսուհետ մեր ակումբը կանի հնարավոր ամեն բան նմանատիպ դեպքերը բացառելու համար», - ասված է հայտարարության մեջ։

 

Հիշեցնենք, որ վերը նշված խաղից հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական հայտարարություն էր արել:

 

«VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 9-րդ մրցափուլի «Նոա»-«Սևան» հանդիպումից հետո «Սևան» ֆուտբոլային ակումբի ղեկավարները և անձնակազմի անդամները բռնություն են կիրառել հանդիպման ՀՖՖ պատվիրակի և մրցավարական անձնակազմի նկատմամբ:

 

ՀՖՖ-ն անմիջապես հետաքննություն է սկսել՝ միջադեպի մանրամասները պարզելու համար, հարուցվել է կարգապահական վարույթ: Միջադեպի մասին տեղյակ են պահվել նաև ոստիկանները:

 

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հետամուտ է լինելու, որ հանդիպման սպասարկող անձնակազմի նկատմամբ բռնություն կիրառողները պատժվեն օրենքի ողջ խստությամբ»: