A
A
Մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոլին Փաուելը
Աջակցիր «Ա1+»-ինԿորոնավիրուսի բարդություններից մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոլին Փաուելը (Colin Luther Powell):
Նա առաջին աֆրոամերիկացին է, որը զբաղեցրել է այդ պաշտոնը։ Որպես ԱՄՆ-ի բանակի գեներալ, Քոլին Փաուելը երկրի զինված ուժերի հրամանատարական անձնակազմի ղեկավարն է եղել նախագահ Ջորջ Բուշ ավագի օրոք 1991 թվականի Պարսից ծոցի պատերազմի ժամանակ, երբ ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող ուժերն իրաքյան ուժերին դուրս մղեցին հարեւան Քուվեյթից:
Հիշեցնենք, որ 2001 թվականին Քոլին Փաուելը Քի Վեսթում մասնակցել էր Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Հեյդար Ալիեւի բանակցություններին։