Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+bkma
A A
Սպորտ

ԲԿՄԱ-ն հաղթեց «Նորավանքին» և առաջին միավորները վաստակեց

VBET ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի վերջին խաղում Երևանի ԲԿՄԱ-ն սեփական դաշտում ընդունեց «Նորավանքին»:

Առաջնության երկու նորեկների հանդիպումն ավարտվեց բանակային ֆուտբոլիստների առավելությամբ` 2:0: Տանտերերից աչքի ընկավ Դանիել Աղբալյանը, իսկ մեկ գնդակ սեփական դարպասն ուղարկեց Օբոնդեն:

Այդպիսով, ԲԿՄԱ-ն տարավ իր անդրանիկ հաղթանակն ընթացիկ մրցաշրջանում և վաստակեց առաջին երեք միավորները: Թիմը, սակայն, շարունակում է զբաղեցնել վերջին` 10-րդ տեղը: «Նորավանքը» 8 միավորով զբաղեցնում է 7-րդ տեղը: