Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat 17.10.
A A
Սպորտ

«Արարատ-Արմենիան» վստահ հաղթեց «Արարատին». Մարզիչների կարծիքը

VBET Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի խաղում մրցաշարի առաջատար «Արարատ-Արմենիան» սեփական դաշտում ընդունեց 2-րդ տեղում գտնվող «Արարատին»:

Առաջատարների հանդիպումն ավարտվեց տանտերերի վստահ հաղթանակով: Առաջին խաղակեսը գոլազուրկ ստացվեց, իսկ ահա երկրորդում նոր արարատցիները երեք անպատասխան գնդակ ուղարկեցին հին արարատցիների դարպասը:

«Արարատ-Արմենիան» այս հաղթանակից հետո վաստակեց 25 միավոր և էլ ավելի ամրապնդվեց առաջին հորիզոնականում: «Արարատը» երրորդ պարտությունը կրեց ընթացիկ առաջնությունում և այժմ առաջատարից ետ է մնում 7 միավորով:

Խաղի հետո թիմերի գլխավոր մարզիչներն այսպես մեկնաբանեցին խաղը. 

Վարդան Բիչախչյան («Արարատ»). «Ես համաձայն չեմ այն կարծիքի հետ, որ թիմը լավ չի համագործակցում խաղադաշտում: Եթե մենք գոլային պահեր ենք ստեղծում, նշանակում է լավ ենք համագործակցում, պարզապես չի հերիքում վերջին հարվածը: Վերջին խաղերին մեզ չի հաջողվում գոլ խփել, իսկ երբ դա չի ստացվում, ֆուտբոլիստների մոտ մեծանում է գոլ խփելու ցանկությունը, որը հաճախ խանգարում է նրանց: Խաղադաշտում համագործակցելու խնդիր ես չեմ տեսնում թիմում»:

Դմիտրի Գունկո («Արարատ-Արմենիա»). « Բացառությամբ խաղի առաջին րոպեներից, հանդիպումն ամբողջությամբ անցավ մեր հսկողության տակ: Այսօր թիմը կարգապահ խաղ ցուցադրեց, ֆուտբոլիստները կատարեցին իրենց առաջադրանքները: Մենք օգտագործեցինք մեր ուժեղ, և մրցակցի թույլ կողմերը»: