Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Մեր բռնցքամարտիկը Եվրոպայի առաջնության մեկնարկում հաղթեց ալբանացի մրցակցին (տեսանյութ)

Հայաստանի բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Բուդվայում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնությունում:

 

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը, մեր պատվիրակներից առաջինը ռինգ է մտել 67 կգ քաշային Նարեկ Զաքարյանը: Նա առավելության է հասել ալբանացի Էմին Ալմուչայի նկատմամբ:

 

Այսօր ռինգ կմտնեն նաև 75 կգ քաշային Սուրիկ Ղամբարյանը և 92 կգ քաշային Անուշավան Մխիթարյանը: