Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+van 16.10.
A A
Սպորտ

«Վանը» և «Ուրարտուն» կիսեցին միավորները. ՀՀ ֆուտբոլի Պրեմիեր լիգա

VBET Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Վանը» Չարենցավանում ընդունեց Երևանի «Ուրարտուին»:

 

Գրանցվեց ոչ-ոքի արդյունք: Առաջին խաղակեսի սկզբում Վլադիմիր Ֆիլիպովն առաջ մղեց տանտերերին, իսկ երկրորդի միջնամասում Օլեգ Պոլյակովը վերականգնեց հավասարությունը` 1:1: Դաշտի տերերը հանդիպումն ավարտեցին 10 ֆուտբոլիստով: Խաղի 79-րդ րոպեին երկրորդ դեղին քարտով դաշտից հեռացվեց Ալեքսանդր Օգանիսյանը:

 

Այս ոչ-ոքիից հետո «Վանը» վաստակեց 8, իսկ «Ուրարտուն»` 10 միավոր: Թիմերն այժմ զբաղեցնում են համապատասխանաբար 8-րդ և 6-րդ տեղերը: