Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hff
A A
Սպորտ

«Սևան» ՖԱ-ի ղեկավարները բռնություն են կիրառել «Նոայի» հետ խաղից հետո. ՀՖՖ-ն հետաքննություն է սկսել

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ:

«VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 9-րդ մրցափուլի «Նոա»-«Սևան» հանդիպումից հետո «Սևան» ֆուտբոլային ակումբի ղեկավարները և անձնակազմի անդամները բռնություն են կիրառել հանդիպման ՀՖՖ պատվիրակի և մրցավարական անձնակազմի նկատմամբ:

ՀՖՖ-ն անմիջապես հետաքննություն է սկսել՝ միջադեպի մանրամասները պարզելու համար, հարուցվել է կարգապահական վարույթ: Միջադեպի մասին տեղյակ են պահվել նաև ոստիկանները: 

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հետամուտ է լինելու, որ հանդիպման սպասարկող անձնակազմի նկատմամբ բռնություն կիրառողները պատժվեն օրենքի ողջ խստությամբ»:

 

Հիշեցնենք, որ խաղն ավարտվել է դաշտի տերերի հաղթանակով` 2:1: