Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+noa
A A
Սպորտ

«Նոան» հաղթեց «Սևանին» և կրճատեց միավորների տարբերությունը․ ՀՀ ֆուտբոլի Պրեմիեր լիգա

VBET Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի խաղում «Նոան» սեփական դաշտում ընդունեց մրցաշարի նորեկ «Սևանին» և հաղթեց 2։1 հաշվով։

Հանդիպման 30-րդ րոպեին Պավել Կիրիենկոն առաջ մղեց տանտերերին, իսկ 72-ին Պետրոս Ավետիսյանն ամրապնդեց այն։ Հյուրերը 90+2 րոպեին կրճատեցին հաշվի տարբերությունը։ 

«Սևանը» խաղն ավարտեց 10 ֆուտբոլիստով, քանի որ ավելացված ժամանակի վերջին րոպեին կարմիր քարտ ստացավ մրցակցին ձեռքով հրած Արթուր Դանիելյանը։

«Նոան» այս հաղթանակից հետո վաստակեց 13 միավոր և ընդհուպ մոտեցավ 4-րդ տեղում ընթացող «Փյունիկին»։ «Սևանը» երկրորդ պարտությունը կրեց ընթացիկ առաջնությունում և այժմ 15 միավորով զբաղեցնում է 3-րդ տեղը։