Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_4
A A
Քաղաքականություն

Իշխան Սաղաթելյանն ընդունել է Արցախի խորհրդարանի «ԱԺԿ», «Արդարություն» և «ՀՅԴ» խմբակցությունների ղեկավարներին

Այսօր, հոկտեմբերի 15-ին, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը ընդունեց Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի «ԱԺԿ», «Արդարություն» և «ՀՅԴ» խմբակցությունների ղեկավարներ Դավիթ Մելքումյանին, Դավիթ Գալստյանին և Արթուր Մոսիյանին:

Կողմերը քննարկեցին Արցախի Հանրապետության կագավիճակի, Արցախում ստեղծված կացության և խնդիրների կարգավորման վերաբերյալ հարցեր:

Երկուստեք կարևորվեց ՀՀ-ԱՀ միջխորհրդարանական հանձնաժողովի ձևավորման անհրաժեշտությունը և հայկական երկու պետությունների խորհրդարանների միջև սերտ և բարձր մակարդակի համագործակցության ապահովումը: