Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ալիևը Հայաստանին և Իրանին մեղադրեց թմրաշրջանառության մեջ (տեսանյութ)

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւոը  Հայաստանին և Իրանին մեղադրեց  դեպի Եվրոպա թմրաշրջանառության համար: Նա այդ մասին հայտարարեց ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի ժամանակ նիստի ժամանակ։ Նրան հաջորդած ելույթում արդեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց՝  թվերն  այլ բան են ցույց տալիս․ Հայաստանի և Իրանի ուժային կառույցները  բավականին արդյունավետ համագործակցություն են ձևավորվել թմրանյութերի ապօրինի շրջանառությունը կանխելու համար։

Ընդհանրապես , ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում  Իլհամ Ալիեւը Հայաստանին մեղադրեց տարբեր հարցերում՝ այդպես էլ  կառուցողական որեւէ առաջարկ չանելով։

«Հայաստանը հրաժարվում է  մեզ տրամադրել ականազերծման քարտեզները։ Իսկ մինչ այս տրված քարտեզները ընդամենը 25 տոկոս ճշտգրտություն են ունեցել»,- հայտարարեց նա։ Ալիեւը կրկին պնդեց, որ ռազմագերիներին վերադարձրել են,   իսկ նրանք,  ովքեր պահվում են իրենց մոտ, դիվերսանտներ են, որոնց ձերբակալել են  նոյեմբերի 9-ից հետո։

Ալիեւը պատրաստակամություն  հայտնեց սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսելու՝ տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի սկզբունքով: Ադրբեջանը նաեւ, իր բառերով, որպես հաղթող երկիր պատրաստ է բանակցություններ սկսել Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի մասին:

Մանրամասները՝  տեսանյութում