Բացել լրահոսը Փակել լրահոսը
245757647_4837399419625723_8557743727007101850_n
A A
Պաշտոնական

Ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել ԱՀ ՊԲ սանիտարական մեքենայի ուղղությամբ․ Արցախի ՊԲ

Հոկտեմբերի 15-ին, ժամը 09։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Արցախի Հանրապետության հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ ստորաբաժանման սանիտարական մեքենայի ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ՊԲ-ն։
 
Հայկական կողմից տուժածներ չկան։
 
Դեպքի վերաբերյալ տեղեկացվել է Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը։
 
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ շարունակում է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը և կոչ է անում ադրբեջանական կողմին նույնպես ձեռնպահ մնալ իրադրությունն ապակայունացնող գործողություններից: