Բացել լրահոսը Փակել լրահոսը
2
A A
Հասարակություն

«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի մոտից հայտնաբերվել են թմրամիջոցների նմանվող զանգվածներ

Սույն թվականի հոկտեմբերի 14-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, անձնական խուզարկության են ենթարկել տեխնիկատնտեսական աշխատանքներում ներգրավված դատապարտյալ Ա. Տ.-ին: Այս մասին հայտնում է ՔԿԾ մամուլի ծառայությունը։

Խուզարկության արդյունքում վերջինիս մոտից հայտնաբերվել է ծխախոտի երկու տուփ, որոնցում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին և հաշիշի յուղին նմանվող զանգվածներ:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: