Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Սպորտ

Երևանում մեկնարկել է շախմատի միջազգային խոշոր մրցաշար  (տեսանյութ)

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր մեկնարկեց  «Երևան օպեն» անվանումը կրող շախմատի թվով 3-րդ միջազգային մրցաշարը։

Բացման արարողության ժամանակ ինչպես նշեց Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը, այս տարի իրենց հաջողվել է մեկ հարկի տակ հավաքել 14 երկրների մոտ 310 շախմատիստ-շախմատիստուհի, այդ թվում 25 գրոսմայստեր։   

Մրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 9 տուրով։ Հաղթողը կորոշվի հոկտեմբերի 22-ին։