Բացել լրահոսը Փակել լրահոսը
245516991_1807064162814373_2217838479848791435_n
A A
Հասարակություն

ՀՀ ՄԻ պաշտպանի աջակցությամբ անօթևան քաղաքացին տեղափոխվել է տուն-ինտերնատ

Քաղաքացին դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին խնամքի հաստատություն տեղափոխվելուն աջակցելու հարցում: Այս մասին գրառում է կատարել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
 
Նա տեղեկացրել է, որ ունի 3-րդ խմբի հաշմանդամություն, անօթևան է, չունի դրամական միջոցներ դեղերի, կացարանի ձեռքբերման համար:
 
Դիմումն ընդունվել է քննարկման և գրություններ են ուղարկվել իրավասու մարմիններին:
 
Արդյունքում, օգոստոսի 26-ից քաղաքացին բնակվում է Հայաստանի տուն-ինտերնատներից մեկում:
 
Պաշտպանի աշխատակազմ նման բնույթի դիմումներ ստացվում են պարբերաբար: